Եզեկիելի մարգարեության մեկնություն 17։4

Ա. Լոպուխին

«Նրա մատղաշ ընձյուղների գագաթը կտրեց ու այն տարավ Քանանական երկիրը, վաճառականների քաղաքում դրեց այն»։ [4] (Սինոդական թարգ․)
   

   «Մատղաշ ընձյուղների գագաթը» - սլավոներենում՝ «նուրբ ծայրերը»։ Այստեղ նկատի է առնվում Հեքոնիան, որը Եզեկիելի գերության ընկերների համար հանդիսանում էր նրանց հայրենի թագավորության վերջին թագավորը։

   «Քանանական երկիրը» - Բաբելոնն այդպես է կոչվել իր երկրի աշխույժ առևտրափոխանակության պատճառով, քանի որ այդ առումով Բաբելոնը զբաղեցրել է Փյունիկիայի տեղը (հազիվ թե այս արտահայտությունը Բաբելոնին է կցվում վերջինիս ամբարշտությունը մատնացույց անելու համար, տե՛ս 16:29-րդ համարի բացատրությունը):

   «Վաճառականների քաղաքում» - սլավոներենում՝ «պարսպապատ քաղաքում»։ Խոսքը դարձյալ Բաբելոնի մասին է։ «Արդեն իսկ այս անվանումն ինքնին մատնացույց է անում, որ առևտրի թելն այդ պահին դեռ նոր էր անցել մեկից մյուսի ձեռքը (Փյունիկիայից դեպի Բաբելոն)՝ այդուհետև երկար ժամանակ մնալով վերջինիս տիրապետության ներքո։ Եսայու ժամանակներում հրեաները մեծ մասամբ հողագործներ էին, որոնք մշակում էին իրենց սեփական հողերը (Ես․ 36:16), և այստեղ առևտուրը նույնպես ներկայացվում է որպես Իսրայելի համար օտար մի բան, իսկ ահա Եզեկիելի կարծիքով էլ այն հրեաների համար հենց այդպես օտար էլ պիտի շարունակել մնար» (Բերթոլետ)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) ու քանանացիների երկիրը տարաւ, դրանք տնկեց պարսպապատ քաղաքում:
(Արարատ թարգ․) նրա ընձյուղների գագաթը կտրեց ու այն տարավ վաճառականի երկիրը և այն դրեց վաճառականների քաղաքում։
(Գրաբար) և եհան զմատաղատունկն՝ և տարաւ յերկիրն Քանանացւոց, և տնկեաց զնա 'ի պարսպաւոր քաղաքին: