Ա. Լոպուխին
«Եվ վերցրեց այն երկրի սերմից ու այն ցանեց սերմի արտում. դրեց հորդառատ ջրերի մոտ, ինչպես ուռենին են տնկում»։ [5] (Սինոդական թարգ․)
«Եվ վերցրեց այն երկրի սերմից» - այստեղ խոսքը Սեդեկիայի մասին է (13-րդ համար): Մարգարեի արտահայտությունը, նախորդող համեմատության հետ համեմատության համատեքստում, որոշակի արհամարհանքով է հնչում։ Իսկապես որ, Սեդեկիան՝ Հոսիայի կրտսեր որդին, Նաբուգոդոնոսորի դրածոն էր, և հենց Նաբուգոդոնոսորն էլ նրան տվել էր «Սեդեկիա» անունը։ Բայց սրա հետ մեկտեղ՝ մարգարեի արտահայտությունները նաև մատնացույց են անում, որ Սեդեկիան հայրենի հողից սերած թագավոր էր, և ոչ թե Բաբելոնի կողմից նշանակված օտար դրածո։
«Սերմի արտում» - խոսքը մի այնպիսի հողի մասին է, որը հարմար է տնկելու և ցանելու համար։
«Հորդառատ ջրերի մոտ» - Արևելքում բուսականության առկայությունը հնարավոր էր միայն առատ ոռոգման դեպքում (հմմտ. 31:4, Սաղմ. 1-ին): Նաբուգոդոնոսորին հնազանդվելուց հետո էլ Հրեաստանն ուներ բարգավաճման հասնելու համար անհրաժեշտ ամբողջ ներուժը՝ տիրապետելով նույնիսկ հազվագյուտ հնարավորությունների, որոնք հրեաներին տրվում էին իրենց նվաճողի կողմից ցուցաբերվող առատաձեռն և առանձնահատուկ հոգատարության շնորհիվ։ Դա է մատնացույց անում նաև այստեղ կիրառվող համեմատությունը. «Ինչպես տնկում են ուռենին», որը խոնավություն սիրող ծառատեսակ է։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Վերցրեց նաեւ երկրի սերմից, մանր-մանր ցանեց դաշտի երեսին, կարգադրեց, որ առատօրէն ջրեն այդ դաշտը:
(Արարատ թարգ․) Վերցրեց այն երկրի սերմից ու այն ցանեց մի պարարտ արտում. դրեց հորդառատ ջրերի մոտ, տնկեց ուռենու նման։
(Գրաբար) Եւ ա՛ռ 'ի սերմանէ երկրին, և ցանեաց ընդ երես դաշտին՝ տունկ մանրատունկ, ընդ առատութեամբ ջրոյ երևելի՛ առնել կարգեաց զնա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: