Եզեկիելի մարգարեության մեկնություն 17։8

Ա. Լոպուխին

«Նա տնկվեց բարեբեր դաշտում՝ հորդառատ ջրերի մոտ, որպեսզի կարողանա ոստեր արձակել և պտուղ տալ, հոյակապ որթատունկ դառնալ»։
[8] (Սինոդական թարգ․)
   

7-րդ համարում հիշատակված որթատունկի «վարքագծի» աննպատակայնությունն ավելի հստակորեն մատնացույց անելու համար ևս մեկ անգամ նկարագրվում են նրա գտնվելու վայրի բոլոր առավելությունները՝ միայն թե մի փոքր այլ, ավելի զորավոր արտահայտությունների միջոցով՝ առ ի համեմատություն 5-րդ համարի. «սերմի արտում» արտահայտության փոխարեն ասվում է՝ «բարեբեր դաշտում»։ 6-րդ համարում գործածված «լայնատարած» արտահայտության փոխարեն այստեղ ասվում է «հոյակապ»։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Գեղեցիկ դաշտում առատ ջրով պիտի ուռճացուէր՝ ոստեր արձակելու, պտղաբերելու եւ մեծ որթատունկ դառնալու համար»:
(Արարատ թարգ․) Նա տնկվեց բարեբեր հողում՝ հորդառատ ջրերի մոտ, որ ոստեր տա, պտուղ բերի և ազնիվ որթ լինի"։
(Գրաբար) ընդ բազում ջրով պարարեսցի, արձակել շառաւիղս, և բերել պտո՛ւղս, և լինել յո՛րթ մեծ։