Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։40

Ա. Լոպուխին

«Որովհետև Իմ սուրբ լեռան վրա՝ Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տեր Աստված,- այնտեղ Ինձ պիտի ծառայի Իսրայելի ամբողջ տունը, ամենքը, որ կան այդ երկրում. այնտեղ Ես բարեհաճությամբ պիտի ընդունեմ նրանց և այնտեղ պիտի պահանջեմ ձեր ընծաներն ու ձեր բոլոր սրբությունների առաջին պտուղները»։ [40] (Սինոդական թարգ․)
   

    «Սուրբ լեռան» - խոսքը Սիոնի մասին է, որը միայն այստեղ՝ Եզեկիելի մարգարեության մեջ է այդ անունով կոչվում (Ես. 11:9, Հովել 3:17, Երեմ. 21:23):

   «Այնտեղ Ինձ պիտի ծառայի ամբողջ Իսրայելը» - այդ ամենը մասամբ իրականացավ հրեաների՝ գերությունից վերադառնալուց հետո, ավելի լիարժեքորեն տեղի ունեցավ նոր Իսրայելում և վերջնականորեն իրականություն կդառնա ապագայի Եկեղեցում, երբ «ամբողջ Իսրայելը կփրկվի»։
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) որովհետեւ իմ սուրբ լերան վրայ, Իսրայէլի բարձր լերան վրայ, - ասում է Տէր Աստուած, - իսպառ ինձ է ծառայելու Իսրայէլի այդ ամբողջ տունը, այնտեղ եմ ընդունելու, այնտեղ եմ ուշադիր նայելու ձեր ընծաներին, ձեր բոլոր երախայրիքներն ընդունելու եմ ձեր սուրբ ընծաներով հանդերձ, նաեւ անուշահոտութիւնները՝
(Արարատ թարգ․) Որովհետև իմ սուրբ լեռան վրա՝ Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տեր Աստված,- այնտեղ՝ այն երկրում, ինձ պիտի պաշտի ամբողջ Իսրայելի տունը, ամենքը միասին. այնտեղ ես պիտի ընդունեմ նրանց և այնտեղ պիտի պահանջեմ ձեր ընծաները, ձեր նվերների երախայրիքը՝ ձեր բոլոր սուրբ ընծաներով։
(Գրաբար) 'ի վերայ լերին սրբոյ իմոյ, և' ի վերայ լերին բարձու Իսրայէլի՝ ասէ Տէր Տէր.