Ա. Լոպուխին
«Եվ ասացի նրանց. «Ձեզնից ամեն մեկը թող պղծությունները դեն նետի իր աչքերի առաջից, և ձեզ մի՛ պղծեք Եգիպտոսի կուռքերով․ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»»։ [7] (Սինոդական թարգ․)
Ելից գրքում և մյուս աղբյուրներում եգիպտական լծի ժամանակաշրջանի վերաբերյալոչինչ չի ասվում կռապաշտության հանդեպհրեաների կրքի մասին։ Սակայն այս լռությունը բավարար չէ՝ ապացուցելու համար, որ նման մոլություն գոյություն չի ունեցել։ Այլ դեռ մի բան էլ հակառակը կարելի է փաստել․ եգիպտական ստրկության իրողությունը, Սինայի ստորոտին ոսկե հորթին պաշտամունք մատուցելը և, առհասարակ, հրեաների՝ կռապաշտության հանդեպ մշտապես ունեցած հակումը իրավունք է տալիս Իսրայելին լիովին ենթակա համարել այս մեղքին: Հնարավոր է՝ մարգարեի միտքը մեղմելու համար Յոթանասնից թարգմանությունը եբրայեցերեն «գինուլ» բառը, որն այս թարգմանության հեղինակները մյուս բոլոր դեպքերում, օրինակ՝ 6:6-րդ համարում, թարգմանել էին «eidola» - «կուռքեր», այստեղ թարգմանում են «epithdeumata» - «կանոններ, կանոնակարգ», սլավոներենում՝ «ստեղծագործություններ»։ Հրեա ժողովրդի հետ ուխտի մեջ մտնելիս Յահվեի առաջին և, կարելի է ասել, միակ պահանջը Աստծո պաշտամունքի հարցում ծայրաստիճան անաղարտություն ցուցաբերելն էր։ Մնացած ամեն բան, մյուս բոլոր բարոյական պահանջներն այս առաջին պայմանից բխող բնական հետևանքներն էին լինելու:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Եւ ասացի նրանց. «Իւրաքանչիւրը թող դէ՛ն նետի իր աչքերից գարշելի կուռքերը. եգիպտացիների ճանապարհով ընթանալով՝ մի՛ պղծուէք: Ես եմ ձեր Տէր Աստուածը»:
(Արարատ թարգ․) Եվ ես նրանց ասացի. "Ձեզնից ամեն մեկը թող դեն նետի իր աչքերի առաջի գարշելի քանդակները, իրեն չպղծի Եգիպտոսի կուռքերով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը"»։
(Գրաբար) Եւ ասացի ցնոսա. Իւրաքանչիւրոք զգարշելիս իւր յաչաց իւրոց 'ի բա՛ց ընկեսցէ, և' ի գնացսն Եգիպտացւոց մի՛ պղծիք. ե՛ս եմ Տէր Աստուած ձեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: