Ա. Լոպուխին
«Որպեսզի սրտերը հալվեն և որպեսզի ընկածներն ավելի շատ լինեն, Ես նրանց բոլոր դարպասների մոտ ահեղ սուր պիտի դնեմ. ա՜հ, փայլատակող, ինչպես կայծակը, սրված՝ մորթելու համար»։ [15] (Սինոդական թարգ․)
Եթե 14-րդ համարում մարգարեն կանխագուշակում է, որ Աստծո սուրն ինքն իրենով կրկնապատկվելու և եռապատկվելու է, ապա այստեղ Աստված ասում է, որ Ինքն անձամբ է «սուր դնելու ամեն դարպասի մոտ», հետևաբար, այդ սուրն անվերջ բազմապատկելու է, «որպեսզի ընկածներն ավելի շատ լինեն» և որպեսզի դրան ականատես լինելով՝ «սրտերը հալվեն», այսինքն՝ ապաշխարության ուղին բռնեն:
«Ա՜հ» - եբրայեցերենում՝ «ա՜խ», որը բարկության բավարարվածությունն արձանագրող ձայնարկություն է (խիստ համահունչ անօրինության հանդեպ մարգարեի ունեցած սրբազան վրդովմունքին)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) որպէսզի նրանց սրտերը թուլանան, նրանց բոլոր դռներին տկարները բազմանան, որովհետեւ մատնուած են սրի քաշուելու: Սուրը գեղեցկացել է փայլով ու սպանելու համար պիտանի դարձել:
(Արարատ թարգ․) որպեսզի սրտերը հալվեն, և շատերն ընկնեն. նրանց բոլորի դարպասների վրա սուր դրեցի. ա՜հ, այն շինվել է փայլատակելու համար, սրվել է մորթելու համար։
(Գրաբար) զի բեկցին սիրտք իւրեանց, բազմասցին տկարացեալք յամենայն դրունս նոցա, զի մատնեցան ‘ի սպանումն սրոյ. գեղեցկացաւ ‘ի փայլիւն, պիտանի եղև ‘ի սպանումն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: