Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։2

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ դեպի Երուսաղեմ և խոսի՛ր սրբարանների դեմ ու մարգարեացի՛ր Իսրայելի երկրի դեմ»։[2] (Սինոդական թարգ․)
   

   «Սրբարաններ» - խոսքը տաճարի մասին է։ Այստեղ հոգնակի թիվ է գործածվում՝ տաճարի բոլոր սրբարանների ամբողջությունը (սլավոներենում՝ «սրբավայրեր») կամ էլ այդ սրբավայրի՝ երեք մասի բաժանված լինելու իրողությունը մատնացույց անելու համար։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Դրա համար մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, ու դէմքդ ուղղի՛ր Երուսաղէմի վրայ, նայի՛ր նրանց սրբավայրերին: Մարգարէութիւն կ՚անես Իսրայէլի երկրի վրայ
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Երուսաղե՛մ դարձրու և խոսի՛ր սրբարանների դեմ և մարգարեացի՛ր Իսրայելի երկրի դեմ։
(Գրաբար) Վասն այդորիկ մարգարեա՛ որդի մարդոյ, և հաստատեա՛ զերեսս քո ‘ի վերայ Երուսաղեմի. և հայեա՛ց ‘ի սրբութիւնս նոցա, և մարգարէասցիս ‘ի վերայ երկրին Իսրայէլի,