Ա. Լոպուխին
«Եվ քեզ վրա պիտի թափեմ Իմ ցասումը, Իմ բարկության կրակը պիտի փչեմ քեզ վրա և քեզ պիտի մատնեմ վայրագ մարդկանց ձեռքը, որոնք փորձված են սպանության մեջ»։[31] (Սինոդական թարգ․)
«Իմ բարկության կրակը պիտի փչեմ քեզ վրա» - նույնն է թե՝ բորբոքուն զայրույթով պիտի լցվեմ (արևելյան լեզվաոճական ժանրին պատկանող արտահայտություն, Ես․ 44:16):
«Վայրագ մարդկանց ձեռքը» - ասել է թե՝ գազանաբարո (Սաղմ. 93:8), սլավոներենում՝ «բարբարոս»:
«Որոնք փորձված են սպանության մեջ» - սլավոներենում՝ «Ովքեր ավերածություններ են սփռում»։ Վուլգաթայում՝ «fabricantium interitum»։ Երկու մակդիրներն էլ վերաբերում են քաղդեացիներին և համապատասխանում են վերջիններիս նկատմամբ Եզեկիելի տրամադրվածությանը, քանի որ մարգարեն նրանց համարում էր Աստծո գործիք (հարված), ինչը արդարացի կարծիք էր, ուստի և մարգարեն այդ քաղդեացիների նկատմամբ բացասական որևէ տրամադրվածություն չի ցուցաբերում։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) քեզ վրայ թափելու եմ բարկութիւնս: Իմ զայրոյթի հուրը փչելու եմ քեզ վրայ, մատնելու եմ քեզ ձեռքը բարբարոս մարդկանց, որոնք պղծութիւն են գործում:
(Արարատ թարգ․) Եվ քեզ վրա պիտի թափեմ իմ ցասումը, իմ բարկության կրակը պիտի փչեմ քեզ վրա և քեզ վայրենի մարդկանց ձեռքը պիտի մատնեմ. ոչնչացնելու վարպետ են։
(Գրաբար) և հեղից ‘ի վերայ քո զբարկութիւն իմ. հրով բարկութեան իմոյ փչեցից ‘ի քեզ, և մատնեցից զքեզ ‘ի ձեռս արանց բարբարոսաց՝ որ գործեն զապականութիւն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: