Ա. Լոպուխին
«Եվ ասա՛ Ամմոնի որդիներին. «Լսե՛ք Տեր Աստծո խոսքը․ այսպես է ասում Տեր Աստված. «Քանի որ դու Իմ սրբարանի մասին ասում ես՝ «ա՜հ», «ա՜հ», որովհետև այն պղծված է, և Իսրայելի երկրի մասին, որովհետև այն ամայացած է, և Հուդայի տան մասին, որովհետև նրանք գերության տարվեցին»»։ [3] (Սինոդական թարգ․)
«Իմ սրբարանի մասին» - հեգնանքը, իհարկե, հեշտությամբ կարող էր ընթանալ նաև այս ուղղությամբ (35:13, 36:20, Երեմ․ 48:7, 49:3)։
«Ա՜հ», «ա՜հ» - եբրայեցերեն՝ «rear», որ արտահայտում է չարախնդություն բառի իմաստը։ Յոթանասնից թարգմանության մեջ այստեղ փոխաբերություն է կիրառված․ «չարախնդացիք Իմ սրբությունների վրա»։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ չարախնդացիք պղծուած սրբարանիս, ապականուած Իսրայէլի երկրի, գերութեան գնացած Յուդայի տան վրայ, -
(Արարատ թարգ․) Եվ ասա՛ Ամմոնի որդիներին. Լսե՛ք Տեր Աստծու խոսքը։ Այսպես է ասում Տեր Աստված. "Քանի որ դու "վա՜շ" ասացիր իմ սրբարանի մասին, երբ նա սրբապղծվեց, և Իսրայելի երկրի մասին, երբ այն ամայացավ, և Հուդայի տան մասին, երբ տարագրվեց,
(Գրաբար) և ասասցես ցորդիսն Ամովնայ. Լուարո՛ւք զպատգամս Ադովնայի Տեառն. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի ոտնհա՛ր եղերուք 'ի վերայ սրբութեանց իմոց որ պղծեցան, և' ի վերայ երկրին Իսրայէլի որ պաականերա որ աականերաա
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: