Ա. Լոպուխին
«Իբրև վարձատրություն այնտեղ կատարած իր աշխատանքի համար Ես նրան եմ տալիս Եգիպտոսի երկիրը, որովհետև նրանք դա արեցին Ինձ համար»,- ասում է Տեր Աստված»։ [20] (Սինոդական թարգ․)
«Դա արեցին Ինձ համար» - անգիտակցաբար՝ որպես պատիժ Իսրայելի համար և Աստծո անվան փառքը վերականգնելու նպատակով: Շատ ձեռագրերում՝ Յոթանասնից թարգմանության մեջ, Պեշիթոյում, ղպտերենում և արաբերենում այս հատվածը բացակայում է:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 29:17
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Տիւրոսում ինձ մատուցած ծառայութեան փոխարէն նրան եմ տալու Եգիպտացիների երկիրը, տալու եմ այն ամենի դիմաց, ինչ արել է ինձ համար»:
(Արարատ թարգ․) Իր աշխատանքի համար իբրև վարձ նրան եմ տալիս Եգիպտոսի երկիրը, որովհետև ինձ համար է աշխատել»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Փոխանակ հարկին յորում ծառայեաց ինձ ‘ի Տիւրոս, ետու նմա զերկիրն Եգիպտացւոց ընդ ամենայնի զոր արարին ինձ։ Ա՛յսպէս ասէ Տէր Տէր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: