Եզեկիելի մարգարեության մեկնություն 29։4

Ա. Լոպուխին

«Բայց Ես քո ծնոտներին կարթեր եմ անցկացնելու և քո թեփուկներին եմ կպցնելու քո գետերի ձկներին և քեզ դուրս եմ հանելու քո գետերից՝ քո գետերի բոլոր ձկների հետ, որ կպած կլինեն քո թեփուկներին»։ [4] (Սինոդական թարգ․)
   
   Համաձայն Հերոդոտոսի վկայության (II, 70)՝ կոկորդիլոսներին բռնում են ձկնորսական կարթով, որի վրա որպես խայծ խոզի միս է դրվում։ Ներկայումս ավելի շատ են բռնում ուռկանով կամ նիզակով։ Ըստ Հոբի 40:19-րդ և հաջորդող համարների՝ վերոնշյալ երկու մեթոդներն էլ հավասարապես դժվարին են: Կոկորդիլոսը պատկերվում էր մեջքին մանր ձկների պատկերներով. այստեղից էլ հետևում է հաջորդ համեմատությունը «թեփուկներին կպած ձկների» վերաբերյալ, որոնք այստեղ խորհրդանշում են եգիպտացիներին, մասնավորապես՝ երկրից (որը ներկայացված է գետի պատկերի ներքո) դուրս եկած փարավոնի բանակը, որ շարժվում էր  քաղդեացիների դեմ։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Սանձ եմ դնելու քո ծնօտներին, այդ գետի ձկները կպցնելու եմ թեւերիդ, միջիցդ քո այդ գետերը դուրս եմ բերելու, եւ գետիդ բոլոր ձկները կպչելու են թեւերիդ:
(Արարատ թարգ․) Բայց ես քո ծնոտներին կարթեր եմ անցկացնելու. քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփուկներին և քեզ դուրս եմ քաշելու քո գետերից, նաև քո գետերի բոլոր ձկները, որ կպած կլինեն քո թեփուկներին։
(Գրաբար) Եւ ե՛ս արկից դանդանաւանդ ‘ի կզակս քո, և մածուցից զձկունս գետոյդ ‘ի թևս քո, և հանից միջոյ քումմէ զգետսդ քո. և ամենայն ձկունք գետոյդ կցեսցին ‘ի թևս քո․