Եզեկիելի մարգարեության մեկնություն 29։5

Ա. Լոպուխին

«Եվ քեզ պիտի դեն նետեմ անապատը, քեզ ու քո գետերի բոլոր ձկներին, դու բաց դաշտի վրա ես ընկնելու, և քեզ չեն ժողովելու և չեն հավաքելու. քեզ իբրև կերակուր պիտի տամ երկրի գազաններին ու երկնքի թռչուններին»։ [5] (Սինոդական թարգ․)
   

   Ցամաքի վրա հայտնվելով՝ ձկները սատկում են. այդքան անզոր պիտի լինեն եգիպտացիները երկրից դուրս՝ բաց դաշտում, կռվի մեջ գտնվելիս։

   «Անապատ» - հավանաբար՝ արաբական անապատը, որտեղ պետք է հանդիպեին միմյանց դեմ շարժվող զորքերը՝ քաղդեական (Երուսաղեմի կողմից ընթացող) և եգիպտական բանակները։

   «Չեն ժողովելու և չեն հավաքելու» - զրկված են լինելու հուղարկավորվելու հնարավորությունից։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Արագօրէն ոչնչացնելու եմ քեզ, նաեւ գետիդ բոլոր ձկները: Դու կ՚ընկնես դաշտի երեսին ու չես հաւաքուի, այլեւս չես ժողովուի, քանի որ քեզ որպէս կերակուր եմ տուել երկրի գազաններին ու երկնքի թռչուններին:
(Արարատ թարգ․) Եվ քեզ ու քո գետերի բոլոր ձկները պիտի դեն նետեմ անապատը. դու դաշտի երեսի վրա ես ընկնելու ու չպիտի ժողովվես և չպիտի թաղվես. քեզ իբրև կերակուր տվեցի երկրի գազաններին և երկնքի թռչուններին։
(Գրաբար) և կործանեցից զքեզ արագ արա՛գ, և զամենայն ձկունս գետոյդ քոյ. ընդ երեսս դաշտին անկանիցիս, և մի՛ ժողովեսցիս, և մի՛ ևս աւաքեսցիս. զի գազանա՛ց երկրի՝ և թռչնոց երկնից ետո՛ւ զքեզ ‘ի կերակուր: