Ա. Լոպուխին
«Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, Իմ բոլոր խոսքերը, որոնք պիտի ասեմ քեզ, քո սրտի մե՛ջ դիր և լսի՛ր ականջներովդ»։ (Սինոդական թարգ․)[10]
Քաջալերելով և զինելով մարգարեին՝ խոչընդոտների դեմ պայքարելու համար, Տերը նրան հիշեցնում է իր մարգարեական ծառայությունը պատշաճորեն կատարելու առաջին նախապայմանի մասին՝ ուշադիր վերաբերմունք ցուցաբերել իրեն հաղորդված հայտնությունների նկատմամբ:
«Քո սրտի մե՛ջ դիր և լսի՛ր ականջներովդ» - այս արտահայտությունը հռետորական դարձվածք է՝ «usteron proteron» (հետևից՝ առջև), ինչպես Եսայու մարգարեության 64:4-րդ համարը։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Եւ Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր խօսքերը, որ ասացի քեզ, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մէ՛ջ պահիր:
(Արարատ թարգ․) Ապա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս բոլոր խոսքերը, որ ասում եմ քեզ, սրտիդ մե՛ջ դիր և լսի՛ր ականջներովդ։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր. Որդի՛ մարդոյ՝ զամենայն զբանս զոր խօսեցայ ընդ քեզ, լո՛ւր ակընջովք քովք, և դի՛ր ‘ի սրտի քում.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: