Եզեկիելի մարգարեության մեկնություն 31։11

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Ուստի Ես էլ նրան տվեցի ազգերի տիրակալի ձեռքը. նա նրա հետ վարվեց այնպես, ինչպես անհրաժեշտ է․ նրա անօրենության պատճառով Ես մերժեցի նրան»։ [11] (Սինոդական թարգ․)
   
    «Տիրակալի» - այսինքն՝ Նաբուգոդոնոսորի։ Եբրայեցերենում՝ «Էլ» նշանակում է Աստված, զորավոր մեկը։ Սակայն մեկնաբանները կարծում են, որ այստեղ կիրառված է «աիլ» հապավումը, որ նշանակում է «ոչխար», «խոյ»՝ «մարտնչող» իմաստով։ Թե՛ այս, թե՛ մյուս անվանադրությունն ինչ-որ առումով անսպասելի է։

   «Մերժեցի» - սլավոներենում ավելի ստույգ՝ «վտարեցի», այսինքն՝ գուցե Եդեմի՞ց։ Բայց «ծառ»-ի պարագայում այն տեղին չի լինում: Միգուցե թե՝ փարավոնի՞ն՝ իր թագավորությունից (այս դեպքում հնարավոր է, որ այլաբանությունը վերածվել է ուղիղ խոսքի):
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 31:10
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) քեզ մատնեցի ժողովուրդների իշխանի ձեռքը, եւ նրանք կորստեան մատնեցին:
(Արարատ թարգ․) ես էլ նրան ազգերի հզորի ձեռքը տվեցի. նա նրա հետ կվարվի նրա ամբարշտության համեմատ. ես քշեցի նրան։
(Գրաբար) մատնեցից զքեզ ‘ի ձեռս իշխանին ազգաց, և արարին զնա ‘ի կորուստ: