Ա. Լոպուխին
«Դուք ապավինում եք ձեր սրին, պղծություններ եք գործում, պղծում եք մեկդ մյուսի կնոջը, և ուզում եք տիրանա՞լ երկրին»։ [26] (Սինոդական թարգ․)
«Դուք ապավինում եք ձեր սրին» - օրենքի և արդարության փոխարեն՝ «իրավունքն ուժեղինն է» սկզբունքով։
«Պղծություններ եք գործում» - պետք է որ նկատի առնվեն սեռական բնույթի պղծությունները (Եզեկ․ 18։12)։
«Պղծում եք մեկդ մյուսի կնոջը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 18։6-րդ համարը։ Այս համարը բացակայում է Վատիկանյան և մյուս ձեռագրերում:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Դա ձեզ համար սուր կը լինի, որովհետեւ պղծութիւններ էք կատարել, իւրաքանչիւրն իր ընկերոջ կնոջն է պղծել: Եւ դեռ ուզում էք ժառանգե՞լ երկիրը»:
(Արարատ թարգ․) Դուք ձեր սրին եք ապավինում, պիղծ բաներ եք գործում, և ձեզնից ամեն մեկը պղծում է իր ընկերոջ կնոջը, և դո՞ւք տիրանաք երկրին"։
(Գրաբար) Եղիցի դա ձեզ 'ի սո՛ւր, զի արարէք պղծութիւնս, իւրաքանչի՛ւր զկին ընկերի իւրոյ պղծէիք. և արդ այտի՞ւ ժառանգիցէք զերկիրն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: