Ա. Լոպուխին
«Ուստի ասա՛ նրանց․ «Այսպես է ասում Տեր Աստված. «Դուք [միսը] արյունով եք ուտում և բարձրացնում եք ձեր աչքերը դեպի ձեր կուռքերն ու արյուն եք հեղում, և ուզում եք տիրանա՞լ երկրին»»։ [25] (Սինոդական թարգ․)
Ինչպես Եզեկիելի մարգարեության մեջ ընդունված է՝ հիշատակվում են հիմնականում կրոնական բնույթի մեղքերը, և այստեղ ուշագրավ է, որ կա մեկ բացառություն՝ արյանն առնչվող մեղքի հետ կապված։ Ուստի և առաջին հիշատակումը՝ «արյունով եք ուտում» (Ծննդ․ 9:4, հմմտ․ Ա Թագ․ 14:32), հնարավոր է, որ փոխառվել է փղշտացիների ազդեցության հետևանքով (Զաք․ 9:7):
«Եվ բարձրացնում եք ձեր աչքերը դեպի ձեր կուռքերը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 18։6-րդ համարը։
«Ու արյուն եք հեղում» - հնարավոր է, որ այստեղ ակնարկ կա Իսմայելի ապստամբության հետևանքով գրանցված զոհերի վերաբերյալ:
«Եվ ուզում եք տիրանալ երկրին» - այդքան տարբեր լինելով Աբրահամից, որին որ խոստացվել էր Սուրբ Երկիրը։ Այս համարը բացակայում է Վատիկանյան և մյուս ձեռագրերում:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Ուստի ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. քանի որ արիւնով էք կերակրւում, աչքներդ գցում էք կուռքերին, արիւն էք թափում, - դեռ ուզում էք երկի՞րն էլ ժառանգել:
(Արարատ թարգ․) Ուստի նրանց ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Դուք միսը արյունով եք ուտում և ձեր աչքերը դեպի ձեր կուռքերն եք բարձրացնում ու արյուն եք թափում, և դո՞ւք տիրանաք երկրին։
(Գրաբար) Վասն այսորիկ ասա՛ ցնոսա. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Որովհետև 'ի վերայ արեան ուտէք, և զաչս ձեր արձակեցէք 'ի կուռս, և արիւն հեղուք, կ կամիք զերկիրն ժառանգել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: