Ա. Լոպուխին
«Եվ նա, տեսնելով սուրը, որ գալիս է երկրի վրա, փող հնչեցնի և զգուշացնի ժողովրդին»։ [3] (Սինոդական թարգ․)
«Սուրը» - թշնամական բանակը։ Իսրայելի և մարգարեի վերաբերությամբ դիտարկելիս՝ այստեղ հասկացվում են Աստծո պատժիչ դատավճիռները, որոնք, գուցե նաև, իրականացվել են հատկապես գերիների մեջ (որևէ մի աղետի տեսքով):
«Փող հնչեցնի» - Տե՛ս Ամոսի մարգարեության 3։6-րդ համարը։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Սա տեսնելու է երկրի վրայ հասած սուրը, փող է փչելու եւ ազդարարելու է ժողովրդին:
(Արարատ թարգ․) և նա տեսնի սուրը, որ գալիս է երկրի վրա, փող հնչեցնի և իր ժողովրդին զգուշացնի,
(Գրաբար) և տեսանիցէ սուր եկեալ յերկիրն, և փո՛ղ հարկանիցէ՝ և ա՛զդ առնիցէ ժողովրդեանն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: