Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։11

Ա. Լոպուխին

«Ես ձեզ վրա պիտի շատացնեմ մարդկանց և անասուններին, և նրանք պիտի պտղաբեր լինեն ու բազմանան, և ձեզ պիտի բնակեցնեմ, ինչպես որ ձեր նախկին ժամանակներում էր, և ձեզ համար ավելի շատ բարիք պիտի գործեմ, քան ձեր նախկին ժամանակներում էր, և կիմանաք, որ Ես եմ Տերը»։ [11] (Սինոդական թարգ․)
   

   «Ձեզ վրա» - Իսրայելի լեռների վրա՝ Պաղեստինում։

   «Եվ ձեզ համար ավելի շատ բարիք պիտի գործեմ, քան ձեր նախկին ժամանակներում էր» - ինչպես որ Հոբի պարագայում էր։ Հետգերության շրջանում հրեաների մեջ այս մարգարեությունը գրեթե չի իրականացվել։ Իսկ Յոթանասնից թարգմանության մեջ այսպես է․ «Եվ քեզ (Իսրայելի) համար բարիք կգործեմ, ինչպես որ անում էի քեզնից առաջ եղողների համար»:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Բազմացնելու եմ ձեր մէջ մարդ ու անասուն. բազմանալու եւ աճելու են նրանք: Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպէս սկզբից կայիք. բարիք եմ անելու ձեզ, ինչպէս առաջ, ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Ես ձեզ վրա պիտի շատացնեմ մարդկանց և անասուններին, և նրանք պիտի բազմանան ու պտղաբեր լինեն. ձեզ կբնակեցնեմ ձեր վաղեմի վիճակի պես և ձեր առաջվա վիճակից ավելի բարօր կդարձնեմ։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։
(Գրաբար) Եւ բազմացուցից ‘ի ձեզ զմա՛րդ և զանասուն. բազմասցին և աճեսցեն, և բնակեցուցից զձեզ որպէս իսկզբանէն, և բարի՛ արարից ձեզ որպէս և յառաջագոյն. և ծանիջիք թէ ես եմ Տէր։