Ա. Լոպուխին
16-17․ «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [16] «Մարդո՛ւ որդի, երբ Իսրայելի տունը բնակվեց իր երկրում, նա պղծեց այն իր վարքով ու իր գործերով․ նրանց ճանապարհն Իմ առաջ նման էր կնոջ անմաքրությանը, երբ նա մաքրվելու շրջանի մեջ է լինում»։ (Սինոդական թարգ․)
«Իր վարքով ու իր գործերով» - ինչպես որ ցույց է տալիս 18-րդ համարը՝ «վարք» բառի ներքո կարող էին նկատի առնվել բարոյական բնույթի գործողությունները, իսկ «գործերով» արտահայտությամբ էլ՝ կրոնական բնույթի գործողությունները։ Այդ իսկ պատճառով էլ Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է․ «Քո ճանապարհով և քո կուռքերով ու քո անմաքրությամբ»։
«Նման էր կնոջ անմաքրությանը, երբ նա մաքրվելու շրջանի մեջ է լինում» - ասել է թե՝ այդ բնական անմաքրությունն այդքան մեծ չափերի էր հասնում (Եզեկ․ 18:6, հմմտ․ Ղևտ․ 15:19, Ես․ 64:6)։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բան Տեառն առ իս և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: