Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։4

Ա. Լոպուխին

«Դրա համար, ո՛վ Իսրայելի լեռներ, լսե՛ք Տեր Աստծո խոսքը․ «Տեր Աստված այսպես է ասում լեռներին ու բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին և ամայի ավերակներին ու լքված քաղաքներին, որոնք ավար և ծաղրանք են դարձել շուրջբոլորը եղող մնացած ազգերի համար»»։  [4] (Սինոդական թարգ․)
   

   «Լեռներին» - Տե՛ս Եզեկիելի մարգարեության 6։3-րդ համարի բացատրությունը․․․

   «Ամայի ավերակներին ու լքված քաղաքներին» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «և ամայի ու ավերված և լքված քաղաքներին»։ Պետք է որ խոսքն այստեղ վերաբերի քաղաքների կրած տարբեր աստիճանի ավերածություններին:

   «Ավար և ծաղրանք» - սրանք իրար ոչ զուգահեռ հասկացություններ են, սակայն համապատասխանում են 3-րդ և 5-րդ համարներում արծարծված գաղափարներին:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) դրա համար, ո՛վ Իսրայէլի լեռներ, լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները»: Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուած լեռներին ու բլուրներին, անդունդներին ու ձորերին, կործանուած աւերակներին ու լքուած քաղաքներին, որոնք աւեր են դարձել ու ոտնակոխ եղել ձեր շուրջը գտնուող ժողովուրդների կողմից, - դրա համար այսպէս է ասում Տէր Աստուած.
(Արարատ թարգ․) Ուստի, ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը"»։ Տեր Աստված այսպես է ասում սարերին, բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին և ամայի ավերակներին ու լքված քաղաքներին, որոնք ավար և ծաղրանք են դարձել շուրջբոլորը եղող մնացած ազգերին։
(Գրաբար) վասն այդորիկ լերինք Իսրայէլի՝ լուարո՛ւք զպատգամս Ադովնայի Տեառն. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր Տէր ցլերինս և ցբլուրս և ցխորս և ցձորս և ցաւերակս ապականեալս և ցքաղաքս լքեալս՝ որ եղեն յաւեր և ‘ի կոխումն մնացելոց ազգացդ որ շուրջ զձեւք են: