Ա. Լոպուխին
«Եվ ասաց ինձ. «Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա և ասա՛ նրանց. «Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը»»։ [4] (Սինոդական թարգ․)
«Այն, ինչը որ մարգարեն ստանում է, ոչ միայն պատասխան է, այլ նաև հանձնարարություն» (Սկիններ՝ ըստ Բերթոլետի): Ոսկորների վերակենդանացումն իրականացվում է ոչ թե ուղղակիորեն Աստծո զորության միջոցով, այլ մարգարեական խոսքի՛ միջոցով, քանի որ «մարգարե» բառն ինքնին բնութագրում է մի «իրական գործակալի, որն իր գործողությունն է ծավալում արտաքին աշխարհում» (հմմտ․, օրինակ, 32:18․Բերթոլետ, բացատրությունը տե՛ս այնտեղ) և քանի որ ոսկորների վերակենդանացումն իրականացվում է այն նույն Սուրբ Հոգով, որով ներշնչված է մարգարեն:
«Չորացած» - սա մի լրացում է, որի նպատակն է հիշեցնել ներկայումս տրվող հրամանի իրագործման բնական անհնարինության մասին։
«Լսե՛ք» - սա մի սքանչելի պրոսոպոպեա («անձնավորում») է (Տրոշոն), որը հատկապես տեղին է, երբ պատկերը դիտարկում ենք այն համատեքստում, որ ոսկորները պատկերավոր կերպով ներկայացնում են գերյալներին (Գրոցիոս):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ եւ ասա՛ դրանց. «Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները:
(Արարատ թարգ․) Եվ նա ինձ ասաց. «Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա և ասա՛ նրանց. Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ մարգարեա՛ց ‘ի վերայ ոսկերացդ այդոցիկ՝ և ասասցե՛ս ցդոսա. Ոսկե՛րք ցամաքեալք՝ լուարո՛ւք զպատգամս Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: