Ա. Լոպուխին
«Եվ երբ երկրով շրջողներից մեկը մարդու ոսկոր տեսնի, նրա մոտ նշան պիտի դնի, մինչև որ թաղողները նրան թաղեն Գոգի զորաբանակի հովտում»։ [15] (Սինոդական թարգ․)
Նույնիսկ 7 ամիս հետո էլ (եթե ոչ թշնամիների դիակների, ապա արդեն չորացած կմախքների («ոսկորներով») մեծ քանակության պատճառով) անելու այնքան շատ գործ է լինելու, որ կարիք կլինի աշխատանքը բաժանել մարդկանց այնպիսի խմբերի միջև, որոնցից մեկի «անդամները» պարզապես ոսկորներ կփնտրեն, իսկ մյուս խմբի մարդիկ էլ պարզապես կփորեն ու կթաղեն այդ ոսկորները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է երկրի երեսից հեռացնել բոլոր անմաքուր մնացորդները՝ հոգալով, որ ինչ-որ մի տեղում թաքնված-մնացած որևէ ոսկոր չպղծի սուրբ հողը, մի պատկեր, որը շատ նման է Զատկի ժամանակ թթխմորից «ազատվելու» պատկերին:
«Նշան» - այս թարգմանությունը կատարվել է ըստ Յոթանասնից թարգմանության («նշան») և Վուլգաթայի («titulus»), որոնք փոխադրել են ավելի ուշ շրջանի եբրայեցերեն «ցիյուն» բառը, որը գործածվում է նաև Դ Թագ․ 23:17-րդ և Երեմ․ 31:21-րդ համարներում։ «Ներկայումս Սիրիայի և Արաբիայի անապատներում, որտեղ ճանապարհներն ավազով են լցված, քարերի փոքր կույտեր են առկա»․ հավանաբար հին Պաղեստինում քարերից պատրաստված հատուկ պատկերների միջոցով «նշում էին այն կասկածելի վայրերը, որոնց այցելելու դեպքում անհրաժեշտ էր հատուկ ուշադրություն և զգուշավորություն ցուցաբերել» (Olesnitsky A.A. op. cit. 109)։ Այս պարագայում արդեն ցուցանակ-քարը կարող էր նախազգուշացնել հնարավոր պղծության ենթարկվելու վտանգի մասին:
«Գոգի զորաբանակի հովտում» - տե՛ս Եզեկիելի մարգարեության սույն գլխի 11-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ամէն ոք, ով անցնի երկրով, երբ մարդու ոսկոր տեսնի, նրա մօտ մի նշան է անելու, մինչեւ որ նրանք, ովքեր թաղում են, թաղեն այն «Գոգի հօտի գերեզմանի» մէջ:
(Արարատ թարգ․) Երբ շրջողներն անցնեն երկրով, ու մեկը մարդու ոսկորներ տեսնի, նրա մոտ նշան պիտի դնի, մինչև որ թաղողները նրան թաղեն Գոգի բազմության ձորում։
(Գրաբար) Եւ խնդրեսցէ ամենայն որ անցանիցէ ընդ երկիրն. և յորժամ տեսանիցէ ոսկր մարդոյ ՝ շինեսցէ առ նովաւ նշանակ ինչ, մինչև թաղեսցեն զայն որք թաղենն 'ի Գեհ' ի գերեզմանին Գովգայ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: