Ա. Լոպուխին
«Իսկ ներքին գավթում մի դարպաս կա՝ հյուսիսային և արևելյան դարպասների դիմաց, և նա չափեց դարպասից մինչև դարպաս՝ հարյուր կանգուն»։ [23] (Սինոդական թարգ․)
Այն, ինչ 19-րդ համարում ասվել էր գավթի արևելյան հատվածի մասին՝ այստեղ կրկնելով հյուսիսային մասի վերաբերությամբ, սույն համարը մի կարևոր հավելում է կատարում այնտեղ՝ ցույց տալով, որ ներքին գավթում արտաքին դարպասներին դեմ հանդիման գտնվող դարպասներ կային, այնպես որ գավթի լայնությունը կարելի էր չափել երկու դարպասների միջև ընկած հեռավորությամբ (19-րդ համարում այն չափվում էր արտաքին դարպասից մինչև «ներքին գավթի եզր» ընկած հեռավորությամբ): Ներքին արևելյան դարպասը մարգարեն պետք է որ տեսած չլիներ այնպիսի պարզությամբ, ինչպիսին որ այստեղ նրան ներկայանում էր հյուսիսային դարպասը, իսկ 27-րդ համարում էլ՝ հարավայինը։
«Եվ արևելյան» - ըստ Յոթանասնից թարգմանության տարընթերցման՝ «ինչպես մի դարպաս, որը նայում է դեպի արևելք»։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ներքին գաւթի դուռը նայում էր հիւսիսային դռանը, արեւելք նայող դռան նման: Նա գաւիթը չափեց դռնից դուռ. հարիւր կանգուն էր:
(Արարատ թարգ․) Եվ հյուսիսային դարպասի դիմաց արևելյան դարպասի նման կար մի դարպաս, որ ներքին գավիթ էր առաջնորդում, և նա չափեց. դարպասից մինչև դարպաս հարյուր կանգուն էր։
(Գրաբար) Եւ դուռն ներքին սրահին հայէր ընդ դուռն հիւսւսոյ, ըստ օրինակի դրանն որ հայէր ընդ արևելս. և չափեաց զսրահն դրանէ 'ի դուռն ՝ հարե՛ւր կանգուն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: