Ա. Լոպուխին
«Կողային սենյակների դռները տանում են դեպի բաց տարածություն, որոշ դռներ՝ դեպի հյուսիսային կողմը, իսկ մյուս դռները՝ դեպի հարավային կողմը, այս բաց տարածության լայնությունը հինգ կանգուն էր շուրջբոլորը»։ [11] (Սինոդական թարգ․)
Ներկայիս կողային սենյակները տաճարի գավիթներին միացված էին դռներով, որոնք երկուսն էին՝ մեկը տաճարի հյուսիսային կողմում, իսկ մյուսը՝ հարավային կողմում։ Այսպիսով, այս մանրամասնության մեջ էլ սույն տաճարը պարունակում էր ավելի մեծ համաչափություն (սիմետրիա), քան դա առկա էր Սողոմոնի տաճարի պարագայում, որն այդպիսի դուռ ուներ միայն հարավային կողմում (Գ Թագ. 6:8): Բոլոր 90 կամ 99 կողային սենյակների բոլոր ելքերն ուղղված էին դեպի այս դռները՝ մի գաղափար, հենց որն էլ Յոթանասնից թարգմանությունը, ըստ երևույթին, ցանկանում է արտահայտել․․․ Այդ դռները տանում էին դեպի «բաց տարածություն»՝ եբրայեցերենում՝ «մունա», սլավոներենում՝ «այլ», որը նկարագրվում և չափագրվում է 9-րդ և 10-րդ համարներում։ Սակայն այս դռներն ուղղակիորեն չեն տարել դեպի այդ բաց տարածությունը, այլ դեպի այդ «մուն»-ի «մեկոմ»-ը, ասել է թե՝ այնտեղ առկա մի ինչ-որ հատուկ վայր, որի համար նաև առանձին չափում է նշվում (5 կանգուն), որը, ակնհայտորեն, ներառված չէ 9-րդ համարում «մունա»-ի ընդհանուր չափումի վերջնարդյունքի մեջ (դա կազմում էր 20 կանգուն)։ Այս «վայրը» չէր կարող լինել ոչ այլ ինչ, քան 8-րդ համարում հիշատակված հիմքը, այն է` հիմքի բաց հատվածը, շենքի տախտակադրվագը («панель»), որը դուրս էր ցցված տաճարի (նրա կողային սենյակների) արտաքին, երկրորդ պատի տակից։ Այժմ այս կերպ նշվում է այդ հիմքի լայնությունը (այն է՝ արտաքին մասի լայնությունը, քանի որ մնացած հատվածի չափը ինքնին բխում էր նախորդիվ հաղորդված տվյալներից), իսկ դրա բարձրությունն արդեն իսկ նշվել էր 8-րդ համարում։ Յոթանասնից թարգմանությունը տաճարային կառույցի այս հատվածն անվանում է «այլ մասերի լույս», այսինքն՝ տաճարի լուսավոր արտաքին հատվածը, որը կից էր բաց տարածությանը՝ 9-րդ համարում հիշատակված «մյուս»-ին։ Վուլգաթայում, ըստ Սիմմաքոսի, այս հատվածը թարգմանվում է «tou topou thV proseuchV - locus ad orationem»՝ այն համարելով տաճարի դիմաց գտնվող, հատուկ աղոթքի համար նախատեսված մի վայր։ Ներքին գավթի այս հատվածը կարելի էր ինչ-որ մի կերպ, օրինակ՝ վանդակաճաղերով, առանձնացնել գավթի մնացած մասից՝ նկատի ունենալով տաճարին մոտ լինելու շնորհիվ դրա ունեցած առանձնահատուկ սրբությունը։ «Շուրջբոլորը», եբրայեցերենում՝ «սավիվ» բառի՝ բնագրում երկու անգամ կրկնվելը պետք է որ պայմանավորված լինի այն հանգամանքով, որ դռները եղել են տաճարի միայն երկու՝ հյուսիսային և հարավային կողմերում (տե՛ս 5-րդ և 10-րդ համարների բացատրությունը):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Պատշգամբների մի դուռը հիւսիսային մի դռան միջանցքում էր, մի դուռն էլ՝ հարաւային կողմում: Ընդարձակ տեղի լայնութիւնը, միջանցքը լուսաւորելու համար, շուրջանակի հինգ կանգուն էր:
(Արարատ թարգ․) Կողմնակի սենյակների դռները դեպի մնացած տեղն էին. մի դուռը՝ դեպի հյուսիս, իսկ մյուս դուռը՝ դեպի հարավ, և մնացած տեղի լայնությունը հինգ կանգուն էր շուրջբոլորը։
(Գրաբար) Եւ դուրք պատշգամացն յառանցս ՝ դրան միոյ ընդ հիւսւսի, և դուռն մի որ ընդ հարաւ. և լայնութիւն տեղւոյն ընդարձակութեան վասն լուսոյ առանցիցն, հինգ կանգուն 'ի լայնութիւն շուրջանակի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: