Ա. Լոպուխին
«Նրանք դրեցին իրենց սեմերն Իմ սեմերի մոտ և իրենց դռան սյուներն Իմ դռան սյուների մոտ, այնպես որ մի պատ կար Իմ և նրանց միջև, և պղծեցին Իմ սուրբ անունն իրենց այն պղծություններով, որոնք գործեցին, և դրա համար Ես ոչնչացրի նրանց Իմ բարկությամբ»։ [8] (Սինոդական թարգ․)
Թագավորները թաղվում էին տաճարին այդքան մոտ վայրում, որովհետև նրանք նաև բնակվում էին և իրենց պալատները կառուցել էին (իսկ թագավորները հաճախ թաղվում էին հենց իրենց պալատներում) տաճարի նկատմամբ այնպիսի՜ «վիրավորական» մերձավորության շրջակայքում, որ թագավորական պալատի և տաճարի դռների շեմերն ու եզրասյուներն ուղղակիորեն հարակից էին միմյանց։ Հատկանշական է, որ այս մոտիկությունը Աստծո և մարգարեի աչքում որևէ կերպ չի արդարացվում այն հանգամանքով, որ թագավորական պալատն ավելի հին էր, քան տաճարը, ինչից հետևում է, որ թագավորական պալատն ի սկզբանե էլ իր այդ տեղն էր զբաղեցնում։ «Այստեղ նկատի չի առնվում քաղաքի՝ տաճարին մոտ լինելու հանգամանքը, չնայած որ քաղաքը մարգարեի կողմից «հեռացվում» է՝ տեղադրվելով նոր տաճարից 1/3 մղոն հեռավորության վրա՝ ըստ Եզեկ․ 45:1-ին և հաջորդող համարների (Սմենդ): Այս մոտիկությունն այդքան «վիրավորական» չէր լինի, եթե տաճարին հարակից գտնվող պալատը չպղծվեր զանազան «պղծություններով» (սլավոներենում՝ «անօրենությամբ»), որոնցից գլխավորագույնը կռապաշտությունն էր։ Հենց վերոնշյալ կռապաշտության պատճառով էլ Աստված «ոչնչացրեց նրանց»՝ Իսրայելին և նրա թագավորներին՝ «Իր բարկությամբ», որն էլ իր հերթին հարուցվել էր գործված պղծությունների և դրանց՝ տաճարին մոտ լինելու պատճառով:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) երբ շեմս դնեմ նրանց շեմերի, սեմս՝ նրանց սեմերի մօտ: Նրանք պարիսպներ են կանգնեցրել իմ ու իրենց միջեւ, իրենց կատարած անօրէնութեամբ պղծել են իմ սուրբ անունը: Խորտակելու եմ նրանց իմ բարկութեամբ եւ սպանելով:
(Արարատ թարգ․) իրենց սեմերն իմ սեմերի մոտ և իրենց դռան սյուներն իմ դռան սյուների մոտ դնելով. այնպես որ իմ և նրանց միջև մի պատ կար, բայց նրանք իրենց արած պիղծ բաներով պղծեցին իմ սուրբ անունը, և ես իմ բարկությամբ ոչնչացրի նրանց։
(Գրաբար) ‘ի դնել ինձ զդրանդս իմ ‘ի մէջ դրանդեաց նոցա, և զսեամս իմ առ սեամս նոցա։ Եւ արկին զպարիսպս նեղել ընդ իս և ընդ նոսա. և պղծեցին զանուն իմ սուրբ անօրէնութեամբ իւրեանց զոր առնէին. և խորտակեցից զնոսա բարկութեամբ իմով և սպանմամբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: