Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։6

Ա. Լոպուխին

«Եվ Իսրայելի ապստամբ տանն ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ձեզ համար բավական է, ո՛վ Իսրայելի տուն, կատարել ձեր բոլոր պղծությունները»»։ [6] (Սինոդական թարգ․)
   

    «Տաճար մուտք գործելու» վերաբերյալ այս հայտնությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում, երբ այն դիտարկում ենք այս հարցի առնչությամբ Իսրայելի կողմից կատարված նախկին ծանր անօրինությունների համատեքստում, անօրինություններ, որոնց վերացմանն են նպատակամիտված այժմ տրվող հրամանները և որոնց թողած դառը հիշողությունը «ստիպում» է, որ մարգարեի շուրթերից հնչի Իսրայելին հասցեագրված և իր գրքի այս երկրորդ մասում նախկինում դեռևս չօգտագործված «ապստամբ տուն» մակդիրը...Առնվազն հիմա` նոր աստվածապետության մեջ, Իսրայելը պետք է հրաժարվի իր բոլոր պղծություններից, հատկապես՝ տաճարը պղծելուց՝ նրա մեջ անարժան տարրեր (ինչպիսիք որ ակնարկում են ներքոհիշյալ հրահանգները) ներմուծելով:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Կ՚ասես Իսրայէլի տանը՝ խռովարարների այդ տանը. «Այսպէս է ասում Տէր Աստուած. թող բաւական լինեն ձեր բոլոր անօրէնութիւնները, ո՛վ տունդ Իսրայէլի,
(Արարատ թարգ․) Եվ ապստամբներին՝ Իսրայելի տանը, ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Ձեզ համար բավական են ձեր բոլոր պիղծ բաները, ո՛վ Իսրայելի տուն.
(Գրաբար) Եւ ասասցես ցտունդ Իսրայէլի տուն դառնացողաց. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Շա՛տ լիցի ձեզ առ ամենայն անօրէնութեամբք ձերովք տունդ Իսրայէլի,