Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված. «Ոչ մի օտարական որդի՝ սրտով անթլփատ և մարմնով անթլփատ, չպիտի մտնի Իմ սրբարանը՝ նույնիսկ այն օտար որդին, որն ապրում է Իսրայելի որդիների մեջ»»։ [9] (Սինոդական թարգ․)
Անթլփատ օտարերկրացուն ուղղված արգելքը, որը վերաբերում էր սրբարան մտնելուն, կրկնվում է ևս մեկ անգամ՝ շեշտելու համար այս արգելքի կարևորությունը և շեշտադրելու համար ա'յն հանգամանքը, որ այս պատգամը վերաբերում էր նաև այնպիսի օտարերկրացուն, որն «ապրում է Իսրայելի մեջ», այսինքն՝ ունի մշտական բնակություն և նոր, սրբազան հասարակության քաղաքացիությունը ստանձնելու իրավունք, որով և մյուս բոլոր առումներով նա հավասարվում է իսրայելցիներին:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Ոչ մի օտարածին զաւակ՝ սրտով անթլփատ ու մարմնով անթլփատ, չի մտնելու իմ սրբարանը, ոչ մէկն այն այլազգիների բոլոր որդիներից, որ կան Իսրայէլի այդ տանը:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Ոչ մի օտարական՝ սրտով անթլփատ և մարմնով անթլփատ, չպիտի մտնի իմ սրբարանը բոլոր օտարներից, որոնք Իսրայելի որդիների մեջ են։
(Գրաբար) Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր Աստուած. Ամենայն որդի օտարածին անթլփատ սրտիւ և անթլփատ մարմնով, մի՛ մտցէ ‘ի սրբութիւնս իմ. յամենայն որդւոց այլազգեացն որ իցեն ‘ի տանդ Իսրայէլի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: