Եզեկիելի մարգարեության մեկնություն 5։12

Ա. Լոպուխին

«Քո մեկ երրորդը ժանտախտով պիտի մեռնի, և սովով պիտի կոտորվեն քո մեջ, մեկ երրորդը սրով պիտի ընկնի քո շուրջը, իսկ մեկ երրորդին էլ ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին և սուր պիտի մերկացնեմ նրանց հետևից»։ [12] (Սինոդական թարգ․)
   
   Այս հատվածը ծառայում է որպես 2-րդ համարի բացատրություն, որում, իմիջիայլոց, բացատրության անհրաժեշտություն ուներ միայն առաջին եզրույթը. նա այստեղ երկատվում է (ժանտախտ և սով), ինչի պատճառով ստացվում է չորս պատիժ։ Եթե դրանք բաժանվում են 3 խմբերի (Յոթանասնից թարգմանության մեջ՝ 4 խմբերի), ապա այդպիսի բաժանման համար հիմք է հանդիսանում այն, որ առաջին մեկ-երրորդը մահանում է քաղաքում, երկրորդը՝ քաղաքի մոտակա մերձակայքում, իսկ երրորդը՝ հեռուներում՝ գերության մեջ։ Սովը, ժանտախտը և սուրը հաճախ են հանդիպում Եզեկիելի մարգարեության մեջ (6:11, 7:15, 12:16)՝ որպես Աստծո երեք պատիժներ։ Վայրի գազանները հաճախ «միանում» են սրանց թվին՝ որպես չորրորդ պատիժ (17-րդ համար, 14:21, 33:27)։ Այս պատիժները նույն եղանակով համարակալված են Երեմիայի մարգարեության մեջ (18 անգամյա գործածություն) և սեպագիր արձանագրություններում (Müller, Ez. - Studien, 58-62):

   «Սուր պիտի մերկացնեմ» - տե՛ս 2-րդ համարի մեկնաբանությունը։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 5:11

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ձեր մէկ չորրորդ մասը համաճարակից է սպառուելու, քո մէջ մէկ չորրորդ մասը սովից է մեռնելու, միւս չորրորդ մասը չորս հողմերին եմ ցրելու, իսկ մէկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից է ընկնելու. սուր եմ քաշելու նրանց յետեւից:
(Արարատ թարգ․) Քո մեկ երրորդը ժանտախտով պիտի մեռնի, և սովով պիտի սպառվեն քո մեջ, քո մեկ երրորդը սրով պիտի ընկնի քո շուրջը, իսկ քո մեկ երրորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին և սուր պիտի մերկացնեմ նրանց հետևից։
(Գրաբար) Չորիր մասն քո մահո՛ւ սպառեսցի. և չորիր մասն քո սովով վախճանեսցի ‘ի միջի քում. և զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից. և չորրորդ մասն քո շուրջ զքև ‘ի սո՛ւր անկցի, և սո՛ւր արձակեցից զկնի նոցա։