Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։15

Ա. Լոպուխին

«Տանից դուրս՝ սուրը, իսկ տանը՝ ժանտախտն ու սովը։ Ով դաշտում է, սրով պիտի մեռնի, իսկ ով քաղաքում է, նրան սովն ու ժանտախտն են կուլ տալու»։ [15] (Սինոդական թարգ․)
   
   Բաց դաշտում մարտերն ավարտվում են լիակատար պարտությամբ, քաղաքներն անկարող են դիմակայելու պաշարման ծանրությանը և սովի ու համաճարակների պատճառով ստիպված են հանձնվել։ Իհարկե, ամբողջ բնակչությունը չէ, որ կորստյան է մատնվելու․ այստեղ կիրաված է հիպերբոլա (չափազանցություն)։ Այստեղ առկա արտահայտությունները հիշեցնում են Մատթեոսի Ավետարանի 24։16–18-րդ և Մարկոսի Ավետարանի 13:15, 16-ր համարները.

   «Սովը կուլ կտա․․․» - սա օքսիմորոն (նրբաբանություն) է՝ հակասական հասկացությունների համակցություն:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:10
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) «Սրով պատերազմը՝ դրսից, սովն ու համաճարակը՝ ներսից: Ովքեր դրսում են լինելու՝ սրով են վերջ գտնելու, իսկ ովքեր քաղաքում՝ սովից ու համաճարակից են մեռնելու:
(Արարատ թարգ․) Սուրը՝ դրսից, իսկ ժանտախտն ու սովը՝ ներսից. դաշտում գտնվողը սրով պիտի մեռնի, իսկ քաղաքում գտնվողին սովն ու ժանտախտն են լափելու։
(Գրաբար) Պատերազմ սրոյ արտաքուստ, և սով և մահ ‘ի ներքուստ. և որ ‘ի բացի՛ իցեն, սրո՛վ վախճանեսցին, և որ ‘ի քաղաքի իցեն, սովով և մահուա՛մբ վախճանեսցին։