Ա. Լոպուխին
«Իսկ նրանց միջից ազատվածները կփախչեն և սարերի վրա կլինեն ձորերի աղավնիների նման. նրանք բոլորը կողբան՝ ամեն մեկն իր անօրենության համար»։ [16] (Սինոդական թարգ․)
Միակ փրկությունը կլինի փախուստը դեպի Պաղեստինյան անառիկ լեռները (հմմտ․ Ա Մակաբ․ 2:28, Մատթ․ 24:16): Սակայն ինչպիսի՜ ողորմելի պատկեր են ներկայացնում այս փախստականները։ Նրանք «ձորերի աղավնիների» նման փափկասուն պիտի լինեն։ Նրանք ցավով պիտի «ողբան» (հնում մարդիկ աղավնիների բացականչությունը ցավի հառաչանք էին համարում; Վիրգիլիոս, Еclog. I, 56)՝ միայն այդժամ և այդքան ուշ յուրաքանչյուրն իր մեղքը գիտակցելով:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:10
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Բայց դրանցից փրկուելու են միայն նրանք, որ փրկուելու էին, ու լեռների վրայ աղաւնիների պէս անձանձրոյթ պիտի մնչեն-հեծեծեն: Բոլորին էլ կոտորելու եմ, իւրաքանչիւրին՝ ըստ իր անիրաւութեան:
(Արարատ թարգ․) Եվ նրանց ազատվածները, որ կազատվեն, սարերի վրա կլինեն ձորերի աղավնիների նման. բոլորը կողբան՝ ամեն մեկն իր անօրենության համար։
(Գրաբար) Եւ ապրեսցին որք ապրելոց իցեն ‘ի նոցանէ. և եղիցին ‘ի վերայ լերանց իբրև զաղաւնիս անձանձրո՛յթ մնչել։ Զամենեսեան կոտորեցից՝ զիւրաքանչիւրոք յանիրաւութեան իւրում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: