Եզեկիելի մարգարեության մեկնություն 9։10

Ա. Լոպուխին

«Դրա համար էլ Իմ աչքը չի խնայելու, և չեմ ողորմելու. նրանց վարմունքն իրենց գլխով եմ տալու»։ [10] (Սինոդական թարգ․)
   

   «Դրա համար էլ․․․» - եբրայեցերենում՝ «վեգամ» (հմմտ․ 8:18

   «Իմ աչքը (ասես առ ի հակադրություն նախորդ համարի «չի տեսնում» արտահայտության)  չի խնայելու, և չեմ ողորմելու» (հմմտ․ 5:11-րդ համար, որտեղ էլ տե՛ս բացատրությունը և 7:4-րդ համար․ եբրայեցերենում միայն աննշան տարբերություններ են առկա)։ Պատիժն անողոք է, սակայն դա ոչ այլ ինչ է, քան միայն «նրանց վարմունքը»՝ «ուղղված իրենց իսկ գլխին»։ Այս վերջին արտահայտությունը, որը Եզեկիելի համար շատ սիրելի է (Եզեկ․ 11:21, 16:43, 22:31), կարող է պայմանավորված լինել Գ Թագ․ 8:32-րդ համարով:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Արդ, գթասիրտ աչքով չեմ նայելու, ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ նրանց ընթացած ճանապարհի էլ պիտի հատուցեմ նրանց»:
(Արարատ թարգ․) Իսկ ես, իմ աչքը չպիտի խնայի, և չպիտի ողորմեմ. նրանց վարվելակերպն իրենց գլխով եմ տալու»։
(Գրաբար) Եւ արդ ո՛չ խնայեսցէ ակն իմ ‘ի նա, և ո՛չ ողորմեցայց, այլ ըստ ճանապարհաց նոցա տա՛լ ‘ի գլուխ նոցա: