Ա․ Լոպուխին
Եվ Եգիպտոսում գահ բարձրացավ մի նոր թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում: (Սինոդական թարգ․)[8]
Հրեաների բազմացման շրջանում նրանց հասարակական դիրքը նվազում է: Այս ամենի մեղավորը համարվում է հիշատակվող «մի նոր թագավոր» (հունարեն՝ “ἕτερος”, սլավոներեն՝ “ин”, որ նույնն է, թե՝ «մի ոմն») (Գործք. 7:18): Նա այդպես է անվանվում հրեաների նկատմամբ ունեցած իր «նոր» վերաբերմունքի՞, թե՞ ծագումով «նոր» դինաստիայից լինելու պատճառով դժվար է ասել: Մեկնիչների մեծ մասի կարծիքով այս հալածիչ փարավոնը (Թոթմես III-ը) սերում էր բնիկ եգիպտական այն դինաստիայից, որը տապալել էր խաշնարած հյուքսոսների իշխանությունը, որոնց բռնապետական իշխանության ժամանակ էլ Հակոբը տեղափոխվել էր Եգիպտոս: Փարավոնը նախկին հալածիչների հանդեպ իր ունեցած ատելությունը տածում էր նաև նրանց բարեկամ հրեաների նկատմամբ: Այս տեսակետի վավերականության օգտին է խոսում նաև այն ենթադրությունը, որ նախկին հյուքսոս փարավոնը չուներ որևէ դրդապատճառ հրեաներին նեղելու համար, այլ ընդհակառակը, բնական էր որ եկվոր հյուքսոսները պիտի փորձեին աջակցություն գտնեին իրենց նման եկվոր հրեաների մեջ: Սակայն նոր թագավորը «Հովսեփին չէր ճանաչում»․ գուցե լսել էր նրա անվան ու գործերի մասին, բայց Հովսեփի ունեցած վաստակը ըստ արժանավույն չէր գնահատում, քանի որ Հովսեփը, վերջիվերջո, նախկին թշնամական դինաստիայի փարավոնի բարձրաստիճան պաշտոնյան էր:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Գահ բարձրացաւ մի ուրիշ թագաւոր, որը Յովսէփին չէր ճանաչում: Նա իր ժողովրդին ասաց.
(Արարատ թարգ․) Արդ, Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելավ, որը Հովսեփին չէր ճանաչում:
(Գրաբար) Եկաց այլ թագաւոր` որ ոչ գիտէր զՅովսէփ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: