Ա․ Լոպուխին
Եվ որպեսզի պատմես քո որդուն ու քո որդու որդուն, թե ինչ արեցի Ես Եգիպտոսում և Իմ նշանների մասին, ինչպես նաև պատմեք Իմ այն նշանների մասին, որ ցույց տվեցի նրանց, որպեսզի ճանաչեք, թե Ե՛ս եմ Տերը»: (Սինոդական թարգ․)[2]
Փարավոնի դիրքորոշման պատճառով անխուսափելի դարձող գալիք պատուհասները կարող են մեծ «օգուտ» բերել ինչպես այդ ժամանակվա սերնդին, այնպես էլ նրա հետնորդներին, քանի որ վերջիններս կծանոթանան դրանց հետ (Սաղմ. 43:2, 70:17-18, 77:4, 104:1): Յուրաքանչյուր ոք կհասկանա, որ այդ պատուհասները Գոյի ամենազորության հետևանք են և հաստատված Նրա՝ Իր խոստումների հանդեպ հավատարմության վրա:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) որպէսզի դուք պատմէք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թէ որքան եմ ես ծաղրուծանակի ենթարկել եգիպտացիներին, ինչպէս նաեւ պատմէք իմ այն նշանների մասին, որ կատարեցի նրանց մօտ, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ Տէրը»:
(Արարատ թարգ․) Եվ որպեսզի պատմես քո որդուն և որդուդ որդուն, թե ինչ արեցի եգիպտացիների մեջ, նաև՝ Իմ նշանների մասին, որ ցույց տվեցի նրանց, որպեսզի իմանաք, որ Ես եմ Տերը»:
(Գրաբար) Որպէս զի պատմիցէք յականջս որդւոց ձերոց, եւ որդւոց որդւոց ձերոց, որչափ խաղացի ես ընդ Եգիպտացիսդ. եւ զնշանս իմ զոր արարի ի նոսա. եւ ծանիջիք` թէ ես եմ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: