Ա․ Լոպուխին
Բայց Իսրայելի որդիների մոտ մի շուն անգամ չի հաչա մարդու կամ անասունի վրա, որպեսզի իմանաք, թե Տերն ինչ տարբերություն է դնում իսրայելացիների և եգիպտացիների միջև: (Սինոդական թարգ․)[7]
Այն ժամանակ, երբ Եգիպտոսում ողբ է լինելու, իսրայելացիների մոտ կատարյալ հանգստություն պիտի լինի, ոչ ոք և ոչինչ չի անհանգստացնելու նույնիսկ պահապան շներին (հմմտ. Հուդ. 11:19):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Բայց իսրայէլացիների շրջանում մի շուն անգամ չի կլանչելու մարդկանց ու անասունների վրայ, որպէսզի իմանաս, թէ ինչպիսի զարմանահրաշ գործեր է անում Տէրը եգիպտացիների ու իսրայէլացիների մէջ:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ՝ մարդուց մինչև անասուն, մի շուն անգամ չի շարժելու իր լեզուն, որպեսզի իմանաք, թե Տերը ինչպես է զատորոշում եգիպտացիներին և իսրայելացիներին:
(Գրաբար) Եւ ի մէջ ամենայն որդւոցն Իսրայէլի ոչ կռնչեսցէ եւ ոչ շուն մի լեզուաւ իւրով, եւ ոչ ի մարդոյ մինչչեւ յանասուն. զի գիտասցես ո՞րչափ ինչ սքանչելիս արասցէ Տէր ի մէջ Եգիպտացւոցդ` եւ ի մէջ Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: