Ելից գրքի մեկնություն 15։26

Ա. Լոպուխին

Եվ ասաց. «Եթե ուշադիր լսես Տիրոջ՝ քո Աստծո ձայնը, Նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես Նրա պատվիրաններին ու ենթարկվես Նրա բոլոր հրամաններին, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի Եգիպտոսի վրա, քանզի Ես եմ քեզ բժշկող Տերը»: (Սինոդական թարգ․)[26]
   
   Հավատի փրկագործ զորության այս մասնավոր դեպքը տարատեսակ աղետներից (որոնցից գլխավորը եգիպտական պատուհասներն էին, Բ Օր. 7:11-15, 28:27, 60) զերծ մնալու համար ընդհանուր կարգ հաստատելու առիթ է դառնում: Տիրոջ խոստումը պիտի ամրացներ ժողովրդի ոգին՝ դիմագրավելու հետագա փորձություններին, որոնք կհանդիպեին նրանց ճանապարհին:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը»:
(Արարատ թարգ․) Եվ ասաց. «Հիրավի, եթե անսաս քո Տեր Աստծուն և անես այն, ինչ որ ճշմարիտ է Նրա առաջ, ականջալուր լինես Նրա պատվիրաններին ու պահես Նրա բոլոր օրենքները, այնժամ քեզ վրա չեմ բերի այն ախտերից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև Ես եմ Տերը՝ քո բժիշկը»:
(Գրաբար) եւ ասէ. Եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քում, եւ զհաճոյս առաջի նորա արասցես, եւ ունկնդիր լիցիս պատուիրանաց նորա. եւ պահեսցես զամենայն իրաւունս նորա. զամենայն զախտն զոր ածի ի վերայ Եգիպտացւոցն, ոչ ածից ի վերայ քո. զի ես եմ Տէր որ բժշկեմ զքեզ: