Ա․ Լոպուխին
Տարվա մեջ երեք անգամ քո բոլոր տղամարդիկ պետք է կանգնեն Իշխողի, Տիրոջ առաջ: (Սինոդական թարգ․)[17]
Քանի որ հողագործները թվարկված տոնախմբություններում տեսնում էին Աստծո ողորմած ձեռքը, ուստի Տիրոջ ամենիշխանությունը խոստովանելու համար նրանք հավաքվում էին «Նրա առջև» (Բ Օր. 16:16), այսինքն՝ խորանի մոտ: Գալիս էին արական սեռի ներկայացուցիչները, որոնց ուսերին դրված էր հողը մշակելու դժվարությունը, և այդ իսկ պատճառով նրանք ավելի շատ հիմք և պատճառ ունեին բերք տվողին փառաբանելու համար: Սակայն արական սեռին պատկանող անձանց ներկայությունը չէր բացառում նաև կանա՛նց մասնակցությունն այդ տոներին (Ա Թագ. 1:3 և այլն):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Քո ժողովրդի բոլոր արու զաւակները տարուայ մէջ երեք անգամ պէտք է ներկայանան տէր Աստծուն:
(Արարատ թարգ․) Տարվա մեջ երեք անգամ քո բոլոր տղամարդիկ պետք է կանգնեն Տեր Աստծո առաջ:
(Գրաբար) Երիս ժամանակս ի տարւոջ յանդիման լիցի ամենայն արու քո առաջի Տեառն Աստուծոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: