Ելից գրքի մեկնություն 29։34

Ա. Լոպուխին

Եվ եթե նվիրագործության համար զոհի մսից և հացից մնա մինչև առավոտ, ապա ավելացածը կայրես կրակով: Այն չպետք է ուտեն, որովհետև սուրբ է: (Սինոդական թարգ․)[34]
   

   Ավելացած միսն ու հացը այրելու պատվիրանը պետք է իրականացնեին հենց ընծայվածները (Ղևտ. 8:32): Հիմնավորումը, որի համաձայն արգելվում է հաջորդ օրը ճաշակել ընծայված խոյի միսն ու հացը, ամփոփվում է «քանի որ դա սրբություն է» արտահայտության մեջ: Այդ ավելացած մասը հաջորդ օրը կարող էր կա՛մ անուշադրության, կա՛մ օդի ազդեցությանը ենթարկվելու և այլ պատճառներով ենթարկվել փոփոխության, փչանար և այլն (Ղևտ. 7:19): Ավելացած մասերը այրելու հրահանգը բացառում էր նմանատիպ դեպքերը:
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Եթէ նուիրագործութեան զոհի մսից ու հացից մնայ մինչեւ առաւօտ, ապա մնացորդները կ՚այրես կրակով. այն թող չուտուի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է:
(Արարատ թարգ․) Եվ եթե նվիրագործության համար զոհի մսից և հացից մնա մինչև առավոտ, ապա ավելացածը կայրես կրակով: Այն պետք չէ, որ ուտեն, որովհետև սուրբ է:
(Գրաբար) Ապա թէ մնայցէ ի մսոյ զոհին կատարման, եւ ի հացէ անտի յայգ` այրեսցեն զնշխարն հրով. եւ մի կերիցի, զի սրբութիւն Տեառն է: