Ելից գրքի մեկնություն 29։36

Ա. Լոպուխին

36-37. Եվ օրական մեկ զվարակ որպես մեղքի զոհ պիտի ընծայես քավության համար: Եվ զոհասեղանի համար քավություն անելիս պիտի մաքրես այն ու պիտի օծես սրբագործելու համար: [36] Յոթ օր քավություն կանես զոհասեղանի համար և այն կսրբագործես, որ զոհասեղանը առավել քան սուրբ լինի: Եվ ինչ որ կդիպչի զոհասեղանին, սուրբ պիտի դառնա: (Սինոդական թարգ․)
   
   Ընծայվողների մեղքերի քավության համար զվարակի զոհաբերումը (1, 14-րդ համարներ) ուներ նաև այլ իմաստ՝ ծառայում էր որպես միջոց զոհասեղանի մաքրման ու սրբագործման համար: Այն կմաքրվի ու կսրբագործվի, նախ երբ այնտեղ զոհ մատուցվի, իսկ հետո նաև՝ երբ այն յուղով օծվի (Ղևտ. 8:10-11): Սուրբ յուղով օծումը ամեն բան առանձնացնում էր առարկաների և երևույթների առօրյա կիրառման շրջանակից (Ելք 30:29): Զոհասեղանի մաքրագործումն ու սրբագործումը պետք է տեղի ունենար յոթը օրերի ընթացքում՝ Ահարոնի ընծայման նմանողությամբ:
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Մեղքերի քաւութեան զուարակը կը զոհես սրբութեան օրը:
(Արարատ թարգ․) Եվ օրական մեկ զվարակ որպես մեղքի զոհ պիտի ընծայես քավության համար: Եվ զոհասեղանի համար քավություն անելիս պիտի մաքրես այն ու պիտի օծես սրբագործելու համար:
(Գրաբար) Եւ զզուարակն զվասն մեղաց` արասցես յաւուրն սրբութեան: Եւ մաքրեսցես զսեղանն, սրբել քեզ ի վերայ նորա. աւծցես զնա առ ի սրբել զնա