Ելից գրքի մեկնություն 30։14

Ա. Լոպուխին

Մարդահամար անցնող քսան և ավելի բարձր տարիքի յուրաքանչյուր անձ պետք է տա Տիրոջ ընծան:
   
   Մարդահամարի պետք է ենթարկվեին այն տղամարդիկ, որոնք 20 և ավելի տարեկան էին, սակայն այստեղ չի ասվում, թե մինչև որ տարիքի անձանց էր մարդահամարը վերաբերում: Կարելի է ենթադրել, որ այս ցանկի մեջ չէին ներառվում  50 տարեկանի հասած տղամարդիկ (Թվ. 4:3, 23, 30, 35, 39, 43, 47 հմմտ. Հովսեփիոս Փլավիոս, «Հրեական հնախոսություններ», գիրք 3, գլ. 8, պար. 2): Այն, որ ամենամյա տուրքի մասին օրենքը լռում է և խոսք չի գնում ամենամյա մարդահամարի մասին, ինչպես նաև Նեեմիի գրքի վկայությունները գերությունից վերադարձած հրեաների՝ կամավոր կերպով վկայության խորանի կարիքների համար 1/3 սիկղի չափով տուրք տալու մասին հիմք են տալիս մտածելու, որ վկայության խորանին տրվող սրբազան տուրքը պետք է միայն մեկ անգամ մատուցվեր:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կ՚անցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պէտք է վճարեն:
(Արարատ թարգ․) Մարդահամար յուրաքանչյուր անցնող քսան և ավելի բարձր տարիքի անձը պետք է տա Տիրոջ ընծան:
(Գրաբար) Ամենայն որ անցանիցէ ի հանդիսի անդ` ի քսան ամենից եւ ի վեր` տացեն հաս Տեառն: