Ելից գրքի մեկնություն 30։17

Ա. Լոպուխին

17-18․ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. [17] «Մի պղնձե լվացարան կպատրաստես լվացվելու համար, որի պատվանդանը ևս թող պղնձից լինի: Եվ այն կդնես վկայության խորանի ու զոհասեղանի միջև ու կլցնես ջրով: (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես երևում է տեքստից՝ լվացարանը կազմված էր երկու մասերից՝ ջուր պարունակող հատվածից ու պատվանդանից. առաջին մասի ձևի մասին որոշակի հրահանգներ են տրվում Ելք 38:8-ում (տե՛ս այդ հատվածի մեկնությունը): Լվացարանը պետք է լիներ խորանի ու զոհասեղանի մեջտեղում և վերջինիս հետ ուղիղ գծով գտնվեր սրբարան մտնելու մուտքի մոտ:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
(Գրաբար) Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի` եւ ասէ.