Ելից գրքի մեկնություն 40։13

Ա. Լոպուխին

Եվ Ահարոնին կհագցնես սրբազան զգեստները և կօծես նրան, կսրբագործես նրան, որպեսզի Ինձ համար քահանայություն անի: Նրա որդիներին նույնպես կբերես ու նրանց շապիկներ կհագցնես: Եվ կօծես նրանց այնպես, ինչպես օծեցիր նրանց հորը, որպեսզի Ինձ համար քահանայություն անեն, և նրանց օծումն իրենց սերունդների մեջ թող լինի հավիտենական քահանայության համար: (Սինոդական թարգ․)[13]
   
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 40:3
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ահարոնին կը հագցնես սրբազան պատմուճանը, կ՚օծես նրան, կը սրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայութիւն կ՚անի: Կը բերես նրա որդիներին, նրանց կը հագցնես պատմուճաններ, կ՚օծես նրանց այնպէս, ինչպէս օծեցիր նրանց հօրը, եւ նրանք ինձ համար քահանայութիւն կ՚անեն: Նրանց քահանայական օծումը իրենց ցեղերի մէջ յաւիտենական թող լինի»:
(Արարատ թարգ․ 40։13-15) Ահարոնին կհագցնես սրբազան զգեստները, կօծես և կսրբագործես նրան, որ Ինձ համար քահանայություն անի: Եվ նրա որդիներին էլ մոտ կբերես ու նրանց շապիկներ կհագցնես: Եվ նրանց էլ կօծես, ինչպես որ օծեցիր նրանց հորը, որպեսզի Ինձ համար քահանայություն անեն: Եվ նրանց օծումն իրենց սերունդների մեջ թող լինի հավիտենական քահանայության համար»:
(Գրաբար) Եւ զգեցուսցես Ահարոնի զպատմուճանն սուրբ. եւ աւծցես զնա, եւ սրբեսցես զնա, եւ քահանայասցի ինձ: Եւ մատուսցես զորդիս նորա, եւ զգեցուսցես նոցա պատմուճան. եւ աւծցես զնոսա զորաւրինակ աւծեր զհայրն նոցա, եւ քահանայասցին ինձ. եւ եղիցի նոցա աւծումն քահանայութեան յաւիտեան յազգս նոցա: