Ա․ Լոպուխին
8-13․Եվ աղյուսների այն նույն քանակությունը, որքան որ շինում էին երեկ և նախորդ օրերին, դրեք նրանց վրա ու մի պակասեցրեք: Նրանք ծույլ են, այդ պատճառով են գոչում. «Գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք»: [8] Թող այդ մարդկանց գործն է՛լ ավելի ծանրանա, որպեսզի աշխատեն և ոչ թե դատարկ խոսքերի ետևից ընկնեն»: Եվ ժողովրդի գործավարներն ու վերակացուները գնացին և խոսեցին ժողովրդի հետ՝ ասելով. «Այսպես է ասում փարավոնը. «Ձեզ այլևս հարդ չեմ տալու: Դուք ինքներդ գնացե՛ք, ձեզ համար հա՛րդ հավաքեցեք, ուր որ գտնեք, սակայն ձեր արած գործն իր սահմանված չափից պետք է պակաս չլինի»»: Եվ ժողովուրդը ցրվեց Եգիպտոսի ողջ երկրով մեկ՝ հարդի փոխարեն եղեգ հավաքելու համար: Եվ գործավարները ստիպում էին նրանց՝ ասելով. «Ձեր ամենօրյա գործն արեք այն չափով, ինչպես որ երբ հարդ էին տալիս ձեզ»:
(Սինոդական թարգ․)
Աշխատանքը դանդաղում էր այն պատճառով, որ հրեաները ցողունի փոխարեն եղեգ էին հավաքում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) որ, որքան առաջ էին նրանք աղիւս շինում, նոյնքան էլ շինեն այսուհետեւ. բան չպակասեցնէ՛ք: Անգործ մնալու պատճառով է, որ նրանք աղաղակում են ու ասում. «Գնանք, զոհ մատուցենք մեր Աստծուն»:
(Արարատ թարգ․) Եվ աղյուսների այն նույն քանակությունը, որքան որ շինում էին երեկ և նախորդ օրերին, դրեք նրանց վրա ու մի պակասեցրեք: Եվ քանի որ նրանք ծույլ են, այդ պատճառով են ասում. “Գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք”:
(Գրաբար)Եւ զսակ աղիւսարկին որպէս գործէին հանապազ` արկէք ի վերայ նոցա. մի հատանիցէք ինչ անտի. զի դատարկեցան, եւ վասն այնորիկ աղաղակեն` եւ ասեն. Երթիցուք զոհեսցուք Աստուծոյ մերում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: