Ա․ Լոպուխին
12-14. Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան փարավոնի մոտից: Եվ Մովսեսն աղաղակեց Տիրոջն այն գորտերի համար, որ բերել էր փարավոնի վրա: [12] Եվ Տերն արեց Մովսեսի խոսքի համաձայն. գորտերը սատկեցին տներում, բակերում, արտերում: Եվ կույտ-կույտ հավաքեցին դրանց, և երկրում գարշահոտություն տարածվեց: (Սինոդական թարգ․)
Պատժի ավարտը, որը տեղի ունեցավ փարավոնի ցանկության հստակ կատարումով, նրան պիտի համոզեր Մովսեսի խոսքերի ճշմարտացիությանը. «Տեր Աստծուց բացի մի ուրիշ աստված չկա» (Ելք 8:10):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Մովսէսն ու Ահարոնը դուրս ելան փարաւոնի մօտից: Մովսէսն աղօթեց Տիրոջը, որպէսզի գորտերը հեռանան, ինչպէս որ խոստացել էր փարաւոնին:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան Փարավոնի մոտից: Եվ Մովսեսն աղաղակեց Տիրոջը այն գորտերի համար, որ բերել էր փարավոնի վրա:
(Գրաբար) Եւ ելին Մովսէս և Ահարոն ‘ի փարաւոնէ։ և աղաղակեաց Մովսէս առ Տէր՝ վասն ժամադրութեան գորտոյն, որպէս ժամադիր եղև փարաւոնի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: