Ելից գրքի մեկնություն 9։12

Ա․ Լոպուխին

12-14․ Բայց Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, ու նա չլսեց նրանց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին: [12] Եվ Տերն ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան վե՛ր կաց, կանգնի՛ր փարավոնի առաջ ու նրան ասա՛, որ այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. «Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ պաշտի Ինձ։ Այլապես այս անգամ ամեն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաև քեզ, քո պաշտոնյաներին ու քո ժողովրդին, որպեսզի իմանաս, որ ամբողջ աշխարհում Ինձ նման ուրիշ մեկը չկա: (Սինոդական թարգ․)
   
   Նոր պատժի վրա հասնելու մասին նախազգուշացումը զուգորդվում է այն կանխագուշակմամբ, ըստ որի բոլոր հաջորդող աղետներն ուղղված կլինեն փարավոնի կարծր սրտի դեմ՝ այնտեղ զղջում արթնացնելու նպատակով (Ելք 9:27, 10:17)․ դրանք պիտի հասնեին փարավոնի հոգուն, հուզեին նրա կարծրացած սիրտը: Այս վերջինի ի հայտ գալուն պես փարավոնը խոնարհվում է Աստծո առաջ, «որի նմանը ամբողջ աշխարհում չկա», և ընդունում է Նրա ամենազորությունը:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, փարաւոնը չլսեց նրանց:
(Արարատ թարգ․) Եվ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, ու նա չլսեց նրանց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին:
(Գրաբար) Եւ խստացոյց Տէր զսիրտն փարաւոնի, եւ ոչ լուաւ նոցա` որպէս ասաց Տէր ցՄովսէս: