Եսայու մարգարեության մեկնություն 11։15

Ա. Լոպուխին

Եվ Տերը պիտի ցամաքեցնի Եգիպտոսի ծովածոցը, Իր սաստիկ քամիով Իր ձեռքը երկարի գետի վրա ու այն կբաժանի յոթը վտակների այնպես, որ ոտնամաններով հնարավոր կլիներ անցնել դրանց միջով: (Սինոդական թարգ․) [15]
   
   Իր թագավորությունը Տերը հաստատելու է հրաշալի միջոցներով ու, մասնավորաբար, հրեաների՝ հայրենիք վերադառնալու համար Նա կրկին կցամաքեցնի Կարմիր ծովն ու Եփրատ գետը:

   «Եգիպտական ծովածոցը» Կարմիր ծովի արևմտյան ծովածոցն էր, որ կոչվում էր Գերոպոլական կամ Հիերոպոլական, իսկ «գետը» Եփրատն էր (Ես. 7:20):

   «Յոթը վտակներ»․ Եփրատը պետք է բաժանվեր բազմաթիվ մանր վտակների:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տէրը պիտի ցամաքեցնի Եգիպտոսի ծովը, իր շնչի սաստկութեամբ իր ձեռքը պիտի երկարի գետի վրայ ու հարուածի եօթը գետաբերաններին, որպէսզի կօշիկով համարձակ կարողանան անցնել այնտեղով:
(Արարատ թարգ․) Տերը կչորացնի Եգիպտոսի ծովի լեզուն և սաստիկ քամիով իր ձեռքը կշարժի գետի վրա ու հարվածելով՝ այն կբաժանի յոթ առուների, որպեսզի անցնեն կոշիկներով։
(Գրաբար) Եւ փլուսցէ Տէր զծովն Եգիպտացւոց. եւ արկցէ զձեռն իւր ի վերայ գետոյն հոգւով սաստկութեամբ, եւ հարցէ զեւթնաձորն. զի համարձակ լիցի գնալ ընդ նա եւ ագելոյն: