Ա. Լոպուխին
16-17. «Քեզ տեսնողները նայում են դեպի քեզ, մտածում են քո մասին. «Մի՞թե սա այն մարդն է, որը ճոճում էր երկիրը, ցնցում թագավորությունները»։ [16] «Տիեզերքն անապատ էր դարձրել ու կործանել էր նրա քաղաքները, իսկ իր գերիներին չէր թողնում տուն վերադառնալ»: (Սինոդական թարգ․)
«Քեզ տեսնողները», այսինքն՝ նրանք, ովքեր ապրել են բաբելոնյան թագավորից հետո ու հնարավորություն են ունեցել քննարկելու տեղի ունեցածը՝ այն իրավիճակը, որը առաջացել է այս թագավորի մահվանից հետո:
«Նայում են»՝ ցանկանում են նայել քո դիակի վրա:
«Տիեզերքը․․․»․ սա բառախաղ է, որը մատնանշում է բաբելոնական թագավորի՝ Ասիայում և Աֆրիկայի մի մասում (Եվրոպան նրա ազդեցության գոտուց դուրս էր մնում) ունեցած բացառիկ դերի մասին:
«Չէր թողնում տուն վերադառնալ»: Պարսկական թագավորները, ինչպես հայտնի է, գերիներին թույլ էին տալիս վերադառնալ հայրենիք, մինչդեռ բաբելոնյան արքան չէր ցանկանում այդ բանն անել:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Ովքեր տեսնեն քեզ, պիտի զարմանան քեզ վրայ եւ ասեն. «Սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը, ցնցում թագաւորներին,
(Արարատ թարգ․) Քեզ տեսնողները իրենց աչքերը պիտի սևեռեն քեզ վրա, պիտի մտածեն ու ասեն. “Սա՞ է այն մարդը, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում թագավորությունները,
(Գրաբար) որք տեսանիցեն զքեզ` զարմասցին ի վերայ քո եւ ասասցեն. այս այն այր է որ զայրացուցանէր զերկիր, շարժէր զթագաւորս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: