Եսայու մարգարեության մեկնություն 39:1

Ա. Լոպուխին

1-8․ Այն ժամանակ Մարոդաք-Բաղադանը՝ Բաղադանի որդին, Բաբելոնի թագավորը, նամակ և ընծաներ ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, որ նա հիվանդ էր և ապաքինվել է։ [1] Եվ Եզեկիան ուրախացավ իրեն ուղարկված այդ բաների համար և նրանց ցույց տվեց իր գանձերի տունը՝ արծաթը և ոսկին, համեմունքները և թանկարժեք յուղերը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարաններում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց։ Եվ Եսայի մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ էին ասում այդ մարդիկ, և որտեղի՞ց էին եկել քեզ մոտ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր երկրից՝ Բաբելոնից էին նրանք եկել ինձ մոտ»։ Եվ Եսային ասաց. «Ի՞նչ տեսան նրանք քո տանը»։ Եզեկիան պատասխանեց. «Տեսան այն ամենը, ինչ որ կա իմ տանը. որևէ բան չմնաց իմ գանձարաններում, որ ես նրանց ցույց տված չլինեմ»։ Եվ Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Զորությունների Տիրոջ խոսքը. «Ահա գալու են օրեր, երբ այն ամենը, ինչ որ կա քո տանը և ինչ որ հավաքեցին քո հայրերը մինչև այսօր, պիտի տարվի Բաբելոն. ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։ Եվ պիտի առնեն-տանեն քո որդիներից, որոնք սերելու են քեզնից, որոնց դու ծնելու ես, և նրանք ներքինիներ պիտի դառնան Բաբելոնի թագավորի պալատում»։ Եվ Եզեկիան ասաց Եսայուն. «Օրհնյալ է Տիրոջ խոսքը, որը դու ասացիր, որովհետև,- հավելեց նա,- խաղաղություն և բարգավաճություն կլինի իմ օրերում»։ (Սինոդական թարգ․)
   
   Ես. 39:1-8 հատվածի մեկնությունը տե՛ս «Սուրբգրային մեկնություն», hատոր 2-րդ, Դ Թագ. 20:12-21-րդ համարների մեկնության հատվածը (Նիկոլայ Ռոզանով)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Բաբելոնի արքան Մարոդաք Բաղդանը՝ Բաղդանի որդին, պատգամաւորներ ուղարկեց Եզեկիայի մօտ՝ հրովարտակներով ու նուէրներով, որովհետեւ լսել էր, թէ նա հիւանդացել է մերձիմահ եւ առողջացել:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ Բաղադանի որդի Մարոդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, որ նա հիվանդացել և ապաքինվել է։
(Գրաբար) Եւ ուրախ եղեւ Եզեկիա ի նոսա, եւ եցոյց նոցա զտունս գանձուց, եւ զխնկոց, եւ զիւղոց, եւ զոսկւոյ, եւ զարծաթոյ. եւ զամենայն տունս անաւթոյ գանձու, եւ զամենայն ինչ որ էր ի գանձս իւր. եւ ոչ ինչ էր զոր ոչ եցոյց նոցա Եզեկիա ի տան իւրում, յամենայն իշխանութեան իւրում: