Ա․ Լոպուխին
«Ո՞ւմ եք Ինձ նմանեցնում և ո՞ւմ հետ եք համեմատում»,- ասում է Սուրբը։ [25] (Սինոդական թարգ․)
«Ո՞ւմ եք նմանեցնում…և ո՞ւմ հետ եք համեմատում»։ Այս ենթաբաժնի ընդհանրացված եզրակացությունը համանման է դրա սկզբին՝ 18-րդ համարից սկսած․ «Եթե Աստված բարձր է բոլոր կուռքից (19-20-րդ հմր.), ավելի բարձր է բնությունից (հմր. 22-րդ) և առավել բարձր է, քան ողջ մարդկությունը, ապա էլ ո՞ւմ կարող է Նա նմանեցվել։ Ուրեմն մի՞թե Նա միակն է ու միաժամանակ անհամեմատելի չէ» (The pulp. Commentary): «Veeschveh»՝ «Ես ևս հավասար եմ» բառի փոխարեն Յոթանասնիցը ընդունում էր «veesgov»՝ «և կբարձրանամ» տարբերակը, ինչի պատճառով էլ տարընթերցում է առաջացել տեքստերի ռուսերեն և սլավոներեն թարգմանությունների միջև։
«Ասում է Սուրբը»։ Աստծու այս «Սուրբ» անվանումով բնութագրելը Եսայի մարգարեին բնորոշող հատկանիշներից մեկն է, որը վկայում է մարգարեի կրոնա-բարոյական աշխարհայացքի զարգացվածության բարձր աստիճանի մասին (հմմտ. Ես. 57:15 և այլ տեղիներ)։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) «Արդ, ո՞ւմ կ՚ուզենայիք նմանեցնել ինձ, որին զուգահաւասար լինէի», “ասում է Իսրայէլի սուրբը:
(Արարատ թարգ․) «Ուրեմն ո՞ւմ եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ նրան»,- ասում է Սուրբը։
(Գրաբար) Արդ` ու՞մ նմանեցուցէք զիս, եւ զուգեցայց ասէ սուրբն Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: