Եսայու մարգարեության մեկնություն 40:7

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

7-8․ Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափւում, որովհետեւ նրա վրայ փչում է Տիրոջ շունչը: Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի: Խոտը չորանում է, ծաղիկը թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»:
   
   Արդարև, այս ժողովուրդը նման է խոտի, խոտը չորանում է, ծաղիկը թափվում, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։
   Այսինքն՝ Տիրոջ բարկության ոգին, որ նրանց նետում է կրակի մեջ: Իսկ վերջում ի՞նչ է մնում. Տիրոջ խոսքն է մնում հավիտյան: Ինչպես ասում է Տերը. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մատթ. 24։35), այսինքն՝ ամեն ինչ անհրաժեշտորեն է կատարվում. «Մի հովտ իսկ, որ մի նշանախեց է, չի անցնի մինչև ամենը կատարվի» (Մատթ. 5։18): Որովհետև եթե Աստծո խոսքը մնա, որքան ևս առավել՝ գործերը պիտի հարատևեն: Այլև խոսքը օրենքն ու պատվիրաններն են, որոնց չեն կարող խափանել ոչ մահը, ոչ հիվանդությունները և ոչ էլ մեկ այլ բան: Խոտի և սերմի մասին այսպես գրված է նաև Կորնթացիներին ուղղված առաջին նամակում (Ա Կորնթ. 15։37):
   

Ա. Լոպուխին

Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, երբ Տիրոջ շունչը փչում է նրա վրա. իսկապես որ, ժողովուրդը խոտ է։ [7] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 40:6
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափւում, որովհետեւ նրա վրայ փչում է Տիրոջ շունչը: Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի:
(Արարատ թարգ․) Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, երբ Տիրոջ շունչը փչում է դրանց վրա. իրապես ժողովուրդը նման է խոտի։
(Գրաբար) Ցամաքեցաւ խոտն, եւ թաւթափեցաւ ծաղիկ նորա. զի ոգի Տեառն շնչեաց ի նա: արդարեւ խոտ է ժողովուրդս այս: