Ա. Լոպուխին
«Սակայն դուք չեք հիշում այն, ինչ տեղի է ունեցել նախկինում, ու չեք խորհում անցյալի մասին»: [18] (Սինոդական թարգ․)
«Սակայն դուք չեք հիշում այն, ինչ տեղի է ունեցել նախկինում, ու չեք խորհում անցյալի մասին» - Սա բոլորովին արդարացված նախատինք է՝ ուղղված հրեա ժողովրդի ներկայացուցիչներին, որոնք լավ չէին հիշում աստվածային բարեգործություններն ու իրենց համար ուսանելի դասեր չէին քաղում դրանցից: Սույն համարը հիանալի անցում է ապահովում դեպի մյուս հատվածը՝ բացատրելով, թե ինչու Աստված, թողնելով հինկտակարանյան Իսրայելին, որոշում է Իր համար «նորը» ստեղծել:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) «Առաջուայ բաները մի՛ յիշէք, հինը մտքներդ մի՛ բերէք,
(Արարատ թարգ․) «Նախկին բաները մի՛ հիշեք և հին բաները մի՛ մտածեք։
(Գրաբար) Մի յիշէք զառաջինսն, եւ զհինն մի ածէք զմտաւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: